Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 13-րդ տուրում երկրորդ տեղում գտնվող «Գանձասար-Կապանը» Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Գյումրիի «Շիրակին» եւ չկարողացավ պահպանել 2 գոլի առավելությունը: Գրանցվեց 2:2 հաշիվը:
Ռուս պաշտպան Դմիտրի Յաշինի ու զամբիացի կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդայի գոլերին «Շիրակը» պատասխանեց Արամ Մուրադյանի եւ Մոհամեդ Կաբայի դիպուկ հարվածներով: Գյումրեցիները պարտությունից խուսափեցին վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ:
20 միավոր ունեցող «Գանձասար-Կապանը» շարունակում է 7 միավոր զիջել առաջատար «Ալաշկերտին», որն այս տուրում 2:2 հաշվով էր ավարտել «Բանանցի» դեմ արտագնա խաղը: «Շիրակը» 19 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:
Հայաստանի առաջնություն, 13-րդ տուր
Նոյեմբերի 18
«Գանձասար-Կապան» - «Շիրակ»՝ 2:2
Դմիտրի Յաշին, 37, Լուբամբո Մուսոնդա, 46 - Արամ Մուրադյան, 69, Մոհամեդ Կաբա, 90
Նոյեմբերի 19
«Արարատ» - «Փյունիկ»՝ 15:00 («Նաիրի» ստադիոն)
Նոյեմբերի 17
«Բանանց» - «Ալաշկերտ»՝ 2:2
Նենադ Ինյաց, 38, Մարտին Գրիգորյան, 89 – Արտակ Եդիգարյան, 27, 58
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում