«Մարսելի» ֆրանսիացի պաշտպան Պատրիս Էվրան պորտուգալական «Վիտորիա Գիմարաեշի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղից առաջ ոտքով հարվածել է ֆրասնիական ակումբի երկրպագուներից մեկին:
Նախավարժանքի ժամանակ մի խումբ երկրպագուների խաղադաշտի հարեւանությամբ սկսել են անպատվել Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին: Այդ պահին «Մարսելի» ֆուտբոլիստները մոտեցել են ֆանատներին, իսկ Էվրան հարվածել է նրանցից մեկին:
Միջադեպի պատճառով Էվրան ստացել է կարմիր քարտ, սակայն այդ խաղում նա հայտավորված էր փոխարինողների թվում: «Մարսելը» հետաքննություն է սկսել ֆրանսիացու վարքի վերաբերյալ, գրում է France Football-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում