20:19  ,  22 հոկտեմբերի, 2017

Մոուրինյոն բացատրություն է պահանջում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հայտարարությանը Անգլիայի առաջնության 9-րդ տուրում Պրեմյեր լիգայի նորեկ «Հադերսֆիլդ Թաունից» 1:2 հաշվով կրած պարտությունից հետո:

Պորտուգալացի մասնագետը նշել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները պետք է անցկացնեն ասուլիս եւ բացատրություն տան իրենց անհաջող խաղի համար:

Հիշեցնենք, որ այդ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը՝ 0:2 հաշվի ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում