00:19  +04,  15 հոկտեմբերի, 2017

Կամո Ունանյանը` կարատեի Գրան Պրիի հաղթող

Սպորտային կարատեի  աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ամերիկաբնակ 30-ամյա Կամո Ունանյանը հոկտեմբերի 14-ին Լեհաստանում անցկացված կարատեի Գրան Պրի մրցաշարում նվաճել է հաղթողի տիտղոսը 75 կգ քաշայինների պայքարում: Հայաստանի ներկայացուցիչը 8 մենամարտ է անցկացրել:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Կամո Ունանյանը Լեհաստանից մեկնաբանեց սպորտային կարատեի Գրան Պրի մրցաշարում տարած իր հաղթանակը։

«Բարդ տրվեց ինձ այս հաղթանակը, քանի որ առողջական խնդիրների պատճառով երկար ժամանակ չէի մարզվում: Չնայած ոտքիս վնասվածքին, ինքս ինձ խոստացել էի, որ պետք է մասնակցեմ այս մրցաշարին, ամեն գնով հաղթեմ եւ այդպես նորից վերադառնամ մեծ սպորտ: Բարդ էր 75 կգ քաշային կարգում լեհի հետ մենամարտս: Այս մենամարտը շատ լարված պայքարում անցավ եւ, երեւի թե, ամենահետաքրքիրն էր այսօրվա 8 մենամարտերիցս։ Դա 75 կգ քաշայինների վճռորոշ մենամարտն էր եւ վերջին րոպեներին պարզապես խլեցի հաղթանակը՝ 1 միավոր գրանցելով իմ օգտնին:

Հաշվի առնելով ոտքիս վնասվածքըայս մրցաշարը կարելի է ասել կյանքի գնով հաղթահարեցի եւ հիմա ունեմ ոտքի ցավի սրացված վիճակ: Շուտով կվերադառնամ հայրենիք եւ կզբաղվեմ իմ ապաքինմամբ, որպեսզի շարունակեմ հաղթանակներս։

Կրկնակի ուրախ եմ այս հաղթանակի կապակցությամբ, քանի որ այն համընկավ Երեւանի 2799-ամյակին»,- ասաց Կամո Ունանյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ