00:19 15 հոկտեմբերի, 2017Սպորտային կարատեի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ամերիկաբնակ 30-ամյա Կամո Ունանյանը հոկտեմբերի 14-ին Լեհաստանում անցկացված կարատեի Գրան Պրի մրցաշարում նվաճել է հաղթողի տիտղոսը 75 կգ քաշայինների պայքարում: Հայաստանի ներկայացուցիչը 8 մենամարտ է անցկացրել:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Կամո Ունանյանը Լեհաստանից մեկնաբանեց սպորտային կարատեի Գրան Պրի մրցաշարում տարած իր հաղթանակը։
«Բարդ տրվեց ինձ այս հաղթանակը, քանի որ առողջական խնդիրների պատճառով երկար ժամանակ չէի մարզվում: Չնայած ոտքիս վնասվածքին, ինքս ինձ խոստացել էի, որ պետք է մասնակցեմ այս մրցաշարին, ամեն գնով հաղթեմ եւ այդպես նորից վերադառնամ մեծ սպորտ: Բարդ էր 75 կգ քաշային կարգում լեհի հետ մենամարտս: Այս մենամարտը շատ լարված պայքարում անցավ եւ, երեւի թե, ամենահետաքրքիրն էր այսօրվա 8 մենամարտերիցս։ Դա 75 կգ քաշայինների վճռորոշ մենամարտն էր եւ վերջին րոպեներին պարզապես խլեցի հաղթանակը՝ 1 միավոր գրանցելով իմ օգտնին:
Հաշվի առնելով ոտքիս վնասվածքը, այս մրցաշարը կարելի է ասել կյանքի գնով հաղթահարեցի եւ հիմա ունեմ ոտքի ցավի սրացված վիճակ: Շուտով կվերադառնամ հայրենիք եւ կզբաղվեմ իմ ապաքինմամբ, որպեսզի շարունակեմ հաղթանակներս։
Կրկնակի ուրախ եմ այս հաղթանակի կապակցությամբ, քանի որ այն համընկավ Երեւանի 2799-ամյակին»,- ասաց Կամո Ունանյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.