21:58  ,  8 հոկտեմբերի, 2017

ԱԱ-2018. Սլովակիան նվաճեց անցումային խաղերի ուղեգիր, անգլիացիները դարձյալ հաղթեցին

Ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի F խմբից երկրորդ տեղով անցումային խաղերի ուղեգիր նվաճեց Սլովակիայի հավաքականը, որը վերջին տուրում 3:0 հաշվով տնային հաղթանակ տարավ Մալթայի նկատմամբ եւ հավաքեց 18 միավոր:

Շոտլանդիայի հավաքականը 2:2 հաշվով ավարտեց սլովենացիների դեմ արտագնա խաղը եւ նույնպես վաստակեց 18 միավոր, սակայն խփած եւ բաց թողած գոլերի ցուցանիշով զիջեց սլովակներին եւ խմբում գրավեց երրորդ տեղը:

F խմբի առաջին տեղն ու ԱԱ-2018-ի ուղեգիր ապահոված անգլիացիները հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեցին Լիտվայի հավաքականին: Միակ գոլն առաջին խաղակեսում 11 մետրանոցից խփեց Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը:

ԱԱ-2018-ի ընտրական փուլ, եվրոպական գոտի, 10-րդ տուր

F խումբ

Լիտվա - Անգլիա՝ 0:1

Հարի Քեյն, 27 (11մ)

Սլովենիա - Շոտլանդիա՝ 2:2

Ռոման Բեզյակ, 52, 72 – Լեյթ Գրիֆիթս, 32, Ռոբերտ Սնոդգրաս, 88

Հեռացում՝ Բոստան Սեզար, 90 (Սլովենիա)

Սլովակիա - Մալթա՝ 3:0

Ադամ Նեմեց, 33, 62, Անդրեյ Դուդա, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով