01:02  ,  16 մայիսի, 2024

«Յուվենտուսն»՝ Իտալիայի գավաթակիր (տեսանյութ)

Թուրինի «Յուվենտուսը» նվաճեց Իտալիայի գավաթը։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը եզրափակիչում նվազագույն հաշվով հաղթեց Բարգամոյի «Ատալանտային»։

Միակ գոլն արդեն չորրորդ րոպեին խփեց սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։

«Յուվենտուսը» 15-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը, 2021 թվականից հետո՝ առաջին անգամ։

Իտալիայի գավաթ, եզրափակիչ

«Ատալանտա» - «Յուվենտուս»՝ 0:1 (տեսանյութ)

Դուշան Վլահովիչ, 4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս