00:36  ,  8 հոկտեմբերի, 2017

ԱԱ-2018. Ռոնալդուի հաղթական գոլն ու օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում հոկտեմբերի 7-ին անցկացվեցին A, B եւ H խմբերի նախավերջին՝ 9-րդ հանդիպումները:

A խմբում Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց Բուլղարիայի թիմին, իսկ հոլանդացիները հաղթանակ կորզեցին Բելառուսի հետ արտագնա խաղում՝ 3:1: Վերջին տուրից առաջ խմբի առաջատար Ֆրանսիան ունի 20 միավոր, Շվեդիան՝ 19, իսկ Հոլանդիան 16 միավորով երրորդն է:

Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը B խմբում 2:0 հաշվով հաղթեց Անդորրայի թիմին: Անդորրայում կայացած խաղի հաշիվը 63-րդ րոպեին բացեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը:

Աշխարհի առաջնության ուղեգիր եւ H խմբի առաջին տեղն ապահոված բելգիացիները 4:3 հաշվով արտագնա հաղթանակ տարան Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ:

A եւ B խմբերում աշխարհի առաջնության ուղեգրերի տերերը հայտնի կդառնան վերջին տուրում:

Աշխարհի առաջնություն, ընտրական փուլ, 9-րդ տուր

A խումբ

Բելառուս - Հոլանդիա՝ 1:3

Մաքսիմ Վոլոդկո, 55 – Դավի Պրյոպեր, 24, Արյեն Ռոբեն, 84 (11մ), Մեմֆիս Դեպայ, 90+3

Բուլղարիա - Ֆրանսիա՝ 0:1

Բլեզ Մատյուիդի, 3

Շվեդիա - Լյուքսեմբուրգ՝ 8:0

Անդրեաս Գրանկվիստ, 8 (11մ), 67 (11մ), Մարկուս Բերգ, 18, 37, 54, 71, Միկայել Լուստիգ, 67, Օլա Տոյվոնեն, 76

B խումբ

Անդորրա - Պորտուգալիա՝ 0:2

Կրիշտիանու Ռոնալդու, 63, Անդրե Սիլվա, 86

Շվեյցարիա - Հունգարիա՝ 5:2

Գրանիտ Ջակա, 18, Ֆաբիան Ֆրեյ, 20, Ստիվեն Ցուբեր, 44, 49, Ստեֆան Լիխշտայներ, 83 – Ռիչարդ Գուրմիչ, 60, Ռոլանդ Ուգրաի, 89

Ֆարերյան կղզիներ - Լատվիա՝ 0:0

H խումբ

Բոսնիա եւ Հերցեգովինա - Բելգիա՝ 3:4

Հարիս Մեդունյանին, 30, Էդին Վիսկա, 39, Դարիո Դումիչ, 82 – Թոմաս Մունյե, 4, Միշի Բատշուաի, 59, Յան Վերտոնգեն, 68, Յաննիկ Ֆերեյրա-Կարասկո, 83

Ջիբրալթար - Էստոնիա՝ 0:6

Սիմ Լուց, 6, Մաթիս Կայտ, 30, Սերգեյ Զենյով, 38, Ջունաս Տամ, 52, 65, 77

Կիպրոս - Հունաստան՝ 1:2

Պիերոս Սոտիրու, 18 – Կոստաս Միտրօղլու, 24, Ալեքսանդրիոս Ցիոլիս, 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով