22:20  ,  1 հոկտեմբերի, 2017

Հայ ձյուդոիստները մեդալներ են նվաճել Գրոզնիում

Հայաստանի ներկայացուցիչներ Ֆերդինանդ Կարապետյանը եւ Արսեն Խանջյանը բրոնզե մեդալակիր են դարձել Գրոզնիում անցկացված ձյուդոյի Համառուսաստանյան 7-րդ բաց մրցաշարում, որը նվիրված էր Չեչնիայի Պետական խորհրդի առաջին նախագահ Հուսեին Իսաեւի հիշատակին: 

Մրցաշարին մասնակցում էին 203 մարզիկներ 8 երկրներից: Նրանց թվում էին Օլիմպիական խաղերի մասնակիցներ, մայրցամաքային եւ աշխարհի առաջնությունների հաղթողներ:

Ֆերդինանդ Կարապետյանը երրորդ տեղն է գրավել 73 կգ քաշային կարգում, իսկ Արսեն Խանջյանը՝ 100 կգ քաշային կարգում: Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցել է թիմի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ղեկավարությամբ, հայտնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում