14:35  ,  30 սեպտեմբերի, 2017

«ԲՄԱ Խաբարովսկն» առանց Ռուսլան Կորյանի հաղթեց «Ռոստովին»

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում «ԲՄԱ Խաբարովսկը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Ռոստովին»:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը մնաց դաշտի տերերի փոխարինողների թվում, իսկ «Ռոստովի» պահեստայինների թվում հայտավորված էր Խորեն Բայրամյանը:

«Ռոստովը» 16 միավրով 6-րդն է, իսկ «ԲՄԱ-Խաբարովսկը» 11 միավորով 13-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում