14:45  +04,  26 սեպտեմբերի, 2017

Ծանրամարտի կանանց Հայաստանի թիմը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականը չի մասնակցի նոյեմբերին ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը, քանի որ այս պահին աշխարհի առաջնությունում մեդալի հավակնորդ ծանրորդ դեռեւս չունենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

«Դեռեւս ուժեղ թիմ չունենք եւ անիմաստ եմ համարում ուղղակի մասնակցության համար մեկնել ԱՄՆ, մեծ ծախսեր անել, բայց մեդալի համար չպայքարել:

Օլիմպիական վարկանիշային տարի չէ, այդ պատճառով չենք մտահոգվում աշխարհի առաջնությանը չմասնակցելու համար:

Աշխարհի առաջնությանը չմասնակցելու որոշումը կայացրել ենք մարզչական շտաբով: Կպատրաստվենք 2018 թվականի աշխարհի առաջնությանը, երբ արդեն մեդալային պայքարի դուրս կգանք: Իսկ իրականությունն այն է, որ այս պահին դեռեւս մենք պատրաստ չենք մեդալի համար պայքարել, մեդալի հույս չունենք»,- ասաց Արտաշես Ներսիսյանը:

Ծանրորդուհիները պատրաստվում են  երիտասարդների Եվրոպայի առաջնությանը:

«Հոկտեմբերի 15-23-ը Ալբանիայում տեղի կունենա երիտասարդների Եվրոպայի առաջնությունը: Մասնակցելու են Սոնա Պողոսյանը, Արփինե Դալալյանը, Տաթեւ Հակոբյանը եւ Իզաբելա Յայլյանը: Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլն արդեն սկսվել է: Ունեցանք ուսումնամարզական հավաք Երեւանի «Օլիմպավանում», այս քանի օրը հանգիստ ենք տվել աղջիկներին: Սեպտեմբերի 28-ից կանցկացնենք Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին հավաքը Աբովյանի մարզաբազայում»,- նշեց Արտաշես Ներսիսյանը:

Ծանրամարտի  տղամարդկանց Հայաստանի հավաքականի մասնակցությունը աշխարհի առաջնությանը դեռեւս մնում է չհաստատված: Միջազգային ֆեդերացիայի հատուկ հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ին Բուխարեստում հանդես կգա 9 երկրների ազգային հավաքականներին 2017 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկելու առաջարկով: 9 երկրների թվում է նաեւ Հայաստանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ