19:53  ,  25 սեպտեմբերի, 2017

«ԲՄԱ-Խաբարովսկը» Ռուսլան Կորյանի հետ պարտություն կրեց խոշոր հաշվով

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում «ԲՄԱ-Խաբարովսկը» Պերմում հյուրընկալվեց «Ամկարին» եւ պարտություն կրեց 0:3 հաշվով:

Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը «ԲՄԱ-Խաբարովսկի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը:

«Ամկարը» 11միավորով 11-րդ տեղում է, «ԲՄԱ-Խաբարովսկն» ունի 8 միավոր եւ նախավերջինն է:

Ռուսաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Ամկար» - «ԲՄԱ-Խաբարովսկ»՝ 3:0

Յանուշ Գոլ, 38, Դարկո Բոդուլ, 84, Պավել Կոմոլով, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում