18:01  ,  23 սեպտեմբերի, 2017

Էդգար Խաչատրյանը՝ բանակայինների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Էդգար Խաչատրյանը նվաճել է հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնության 130 կգ քաշայինների  փոխչեմպիոնի կոչումը: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին Կլայպեդայից հայտնեց հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը:

Մրցաշարի երկրորդ օրը Հայաստանը նվաճեց եւս երկու մեդալ:

80 կգ քաշայինների պայքարում Ռաֆայել Մանուկյանը նվաճեց  բրոնզե մեդալ:

Բանակայինների աշխարհի առաջնության վերջին օրը պայքարի մեջ մտած 85 կգ քաշային Արգիշտ Աբգարյանը եւ 98 կգ քաշային Վաղարշակ Մինասյանը մնացին առանց մեդալների:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս