18:32  ,  21 սեպտեմբերի, 2017

Գաբրիել Սարգսյան. Պետք է հայրենիքն ավելի բարձր դասենք, քան մեր անձնական շահը

Շնորհավորում եմ անկախության տոնի առթիվ եւ ցանկանում եմ, որ հայ ժողովուրդն ապրի խաղաղ երկնքի տակ, ասել է շախմատի Հայաստանի հավաքականի գրոսմայստեր, Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին.   

«Իմ պատկերացրած Հայաստանը բնականաբար ավելի լավն է, քան այժմյան մեր երկիրը, որտեղ ապրում ենք։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ իր հնարավորությունների սահմանում պետք անի ամեն ինչ՝ մեր երկրի զարգացման եւ հզորացման համար։

Առաջնահերթ, յուրաքանչյուրս պետք է հայրենիքն ավելի բարձր դասենք, քան մեր անձնական շահը։ Միայն այս դեպքում կարող ենք հաջողության հասնել այս դժվար ժամանակաշրջանում»:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով