19:49  ,  10 սեպտեմբերի, 2017

«Շիրակը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ մեծացրեց առավելությունը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 5-րդ տուրի վերջին խաղում առաջատար Գյումրիի «Շիրակը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Փյունիկի» նկատմամբ եւ մեծացրեց առավելությունը:

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղի հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում բացեց կոտդիվուարցի հարձակվող Փոլ Մուսա Բակայոկոն, իսկ հյուրերի երկրորդ գոլը 75-րդ րոպեին խփեց սերբ կիսապաշտպան Իգոր Ստանոյեւիչը:

Այս հաղթանակից հետո գյումրեցիները վաստակեցին 15 միավոր ու 7 միավոր առաջ անցան երկրորդ տեղում ընթացող «Ալաշկերտից»: Երրորդ տեղում գտնվող «Բանանցն» ունի 7 միավոր, իսկ «Փյունիկը»՝ 6:

Հայաստանի առաջնություն, 5-րդ տուր

Սեպտեմբերի 10

«Փյունիկ» - «Շիրակ»՝ 0:2

Փոլ Մուսա Բակայոկո, 44,  Իգոր Ստանոյեւիչ, 75

Սեպտեմբերի 9

«Արարատ» - «Բանանց»՝ 1:2

Անդրանիկ Քոչարյան, 31 – Ռումյան Հովսեփյան, 46, Վահագն Այվազյան, 68  

Սեպտեմբերի 8

«Գանձասար-Կապան» - «Ալաշկերտ»՝ 1:1

Ստևան Ժիվկովիչ, 60 – Արտակ Եդիգարյան, 81 (11մ)  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով