18:15  ,  25 հուլիսի, 2012

Կոբե Բրայանտ. Չեմպիոնի տիտղոսը նվաճելու մեր շանսերը շատ մեծ են

Չեմպիոնի տիտղոսը նվաճելու մեր շանսերը շատ մեծ են, Բարսելոնայում կայացած ընկերական խաղում Իսպանիայի հավաքականին 100։78 հաշվով հաղթելուց հետո հայտարարել է ԱՄՆ-ի հավաքականի ավագ Կոբե Բրայանտը։

«Ստուգողական հանդիպումներում մենք հաղթեցինք Իսպանիայի եւ Արգենտինայի շատ ուժեղ հավաքականներին։ Այդ հաղթանակները մեզ հոգեպես ավելի ուժեղացրին։ Այս հանդիպումներից հետո մենք վստահությամբ կարող ենք ասել, որ ոսկե մեդալները նվաճելու մեծ շանսեր ունենք»,- Բրայանտի խոսքը մեջբերում է AP-ն։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հավաքականն արգենտինացիներին հաղթեց 86։80 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով