18:15 25 հուլիսի, 2012Չեմպիոնի տիտղոսը նվաճելու մեր շանսերը շատ մեծ են, Բարսելոնայում կայացած ընկերական խաղում Իսպանիայի հավաքականին 100։78 հաշվով հաղթելուց հետո հայտարարել է ԱՄՆ-ի հավաքականի ավագ Կոբե Բրայանտը։
«Ստուգողական հանդիպումներում մենք հաղթեցինք Իսպանիայի եւ Արգենտինայի շատ ուժեղ հավաքականներին։ Այդ հաղթանակները մեզ հոգեպես ավելի ուժեղացրին։ Այս հանդիպումներից հետո մենք վստահությամբ կարող ենք ասել, որ ոսկե մեդալները նվաճելու մեծ շանսեր ունենք»,- Բրայանտի խոսքը մեջբերում է AP-ն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հավաքականն արգենտինացիներին հաղթեց 86։80 հաշվով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.