19:55  ,  6 սեպտեմբերի, 2017

ԱԱ-2018. Որոշվել է եվրոպական գոտու անցումային հանդիպումների վիճակահանության օրը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի անցումային հանդիպումների վիճակահանությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Ցյուրիխում, հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Եվրոպական գոտու 9 խմբերի հաղթողները կնվաճեն ուղեգրեր, իսկ երկրորդ տեղը լավագույն արդյունքով գրաված 8 թիմերը կվիճարկեն եւս չորս ուղեգրերը։ Կազմակերպիչ երկիր Ռուսաստանն արդեն ունի մասնակցության իրավունք։

Եվրոպական գոտուց ուղեգիրը ժամանակից շուտ արդեն ապահովել է H խմբի հաղթող Բելգիայի հավաքականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով