16:31  ,  29 օգոստոսի, 2017

«Աթլետիկոն» Դիեգո Կոստայի համար կվճարի 41 միլիոն ֆունտ ստերլինգ

Մադրիդի «Աթլետիկոն» ու Լոնդոնի «Չելսին» համաձայնության են հասել հարձակվող Դիեգո Կոստայի տեղափոխության հարցում: Իսպանական ակումբը Կոստայի համար կվճարի 41 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Evening Standard-ը:

Մինչեւ հունվար Կոստան վարձավճարով հանդես կգա այլ ակումբում: «Աթլետիկոն» տրանսֆերային արգելքի հետեւանքով մինչեւ դեկտեմբերի 31-ը իրավունք չունի հայտավորել նոր խաղացողների:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում