15:05  +04,  28 օգոստոսի, 2017

Արայիկ Բաղդադյան. Կասկած չունեմ, որ Հաբեթնակ Կուրղինյանը կնշանակվի Հայաստանին թիմի գլխավոր մարզիչ

Կասկած չունեմ, որ Հաբեթնակ Կուրղինյանը կնշանակվի ազատ ոճի ըմբաշամարտի Հայաստանին հավաքականի գլխավոր մարզիչ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը:

Հավաքականի նախկին մարզիչ Արայիկ Բաղդադյանն ամփոփեզ ազատ ոճայինների աշխարհի առաջնության մրցելույթները եւ երկու բրոնզե մեդալները, որոնք նվաճել են Լեւան Բերիանիձեն ու Գեորգի Կետոեւը: 

«Հայաստանի թիմի մասնակցությունից շատ գոհ եմ: Չենք կարող համարել գերազանց, քանի որ չունենք չեմպիոն, բայց ընդհանուր արդյունքները շատ գոհացնող էին: Աշխարհի առաջնությունում ազատ ոճի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում 10-րդ տեղում է: Իրանի հավաքականի հետ մենք ունեցել ենք  հավասար միավորներ, բայց Իրանի թիմին զիջեցինք միայն չեմպիոնով: Աշխարհի առաջնության երկու բրոնզե մեդալները մեր երկրի համար մեծ արդյունք է: Տղաների մեդալ նվաճելը հերոսություն է:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատմության մեջ 1995 թվականից հետո Հայաստանը երկու մեդալ աշխարհի առաջնությունում չէր ունեցել: Այս առումով ինձ համար սա պատմական աշխարհի առաջնություն էր»,- ասաց Արայիկ Բաղդադնայնը:

NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե ինչ գնահատական է տրվում հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանի աշխատանքին եւ երբ պաշտոնապես կնշանակվի գլխավոր մարզիչ, Արայիկ Բաղդադյանն ասաց.

«Հաբեթնակ Կուրղինյանի աշխատանքը շատ լավ է, ֆեդերացիայի ղեկավարությունը եւս բարձր է գնահատել աշխարհի առաջնության արդյունքը: Առաջիկայում ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պարտականություններն իրականցնող սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ կկազմակերպենք ֆեդերացիայի նիստ, կլինի ընդհանուր քննարկում, եւ ես կասկած չունեմ, որ 99 տոկոսով ազատ ոճայինների գլխավոր մարզիչ կնշանակվի Հաբեթնակ Կուրղինայնը: Աշխատանքը կա, արդյունքը եւս եւ նա շատ լավ կարող է գլխավորել թիմը»,- նշեց Արայիկ Բաղդադյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս