Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Վալենսիայի» հետ տանը 2:2 հաշվով խաղալուց հետո դժգոհել է գոլային պահերի իրացման ցածր տոկոսից: Հիմնական վրիպողը եղել է ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման:
«Չեմ կարող ուրախ լինել այս արդյունքին, քանի որ հրաշալի խաղացինք եւ պետք է հաղթեինք: Բայց հնարավոր չէ միշտ հաղթել: Հպարտ եմ իմ խաղացողներով, դա է ամենակարեւորը: Պակասում էր պահերի իրացումը: 7 կամ 8 հնարավորություն բաց թողեցինք: Այժմ պետք է շարունակել լավ խաղ ցուցադրել եւ մտածել հաջորդ հանդիպման մասին»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
«Ռեալն» ունի 4 միավոր եւ առաջատարներ «Ռեալ Սոսյեդադին», «Բարսելոնային» եւ «Լեգանեսին» զիջում է 2-ական միավոր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի