Զիդան. Գոլ խփելու 7 կամ 8 հնարավորություն բաց թողեցինք

09:49   28 օգոստոսի, 2017

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Վալենսիայի» հետ տանը 2:2 հաշվով խաղալուց հետո դժգոհել է գոլային պահերի իրացման ցածր տոկոսից: Հիմնական վրիպողը եղել է ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման:

«Չեմ կարող ուրախ լինել այս արդյունքին, քանի որ հրաշալի խաղացինք եւ պետք է հաղթեինք: Բայց հնարավոր չէ միշտ հաղթել: Հպարտ եմ իմ խաղացողներով, դա է ամենակարեւորը:  Պակասում էր պահերի իրացումը: 7 կամ 8 հնարավորություն բաց թողեցինք: Այժմ պետք է շարունակել լավ խաղ ցուցադրել եւ մտածել հաջորդ հանդիպման մասին»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Ռեալն» ունի 4 միավոր եւ առաջատարներ «Ռեալ Սոսյեդադին», «Բարսելոնային» եւ «Լեգանեսին» զիջում է 2-ական միավոր:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.