17:17  ,  17 օգոստոսի, 2017

«Բարսելոնան» ներկայացրեց Պաուլինյոյին

«Բարսելոնան» ներկայացրել է թիմի նորեկ, Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Պաուլինյոյին: 29-ամյա ֆուտբոլիստի համար կատալոնական ակումբը չինական «Գուանչժոու Էվերգրանդին» վճարել է 40 միլիոն եվրո: Պաուլինյոն «Բարսելոնայում» հանդես կգա 15 համարի մարզաշապիկով:

Մինչեւ Չինաստան տեղափոխվելը Պաուլինյոն 2013-2015 թվականներին հանդես է եկել Լոնդոնի «Տոտենհեմում»: Բրազիլիայի ազգային թիմի խաղացող է 2011 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում