00:02  ,  16 օգոստոսի, 2017

Ցինցինատի. Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող «Մասթերս-1000» շարքի մրցաշարում: Առաջին շրջանում Խաչանովը մրցել է արգենտինացի Դիեգո Շվարցմանի հետ եւ առավելության է հասել երեք սեթում՝ 6:1, 1:6, 6:3: 21-ամյա մոսկվացի թենիսիստից հաղթանակի համար պահանջվել է 1 ժամ 38 րոպե:

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի իտալացի Թոմաս Ֆաբիանոն, որը փոխարինել է պայքարից հրաժարված շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով