19:51  ,  15 օգոստոսի, 2017

«Յուվենտուսը» Ֆելաինիի համար առաջարկում է 22,5 միլիոն ֆունտ ստերլինգ

Թուրինի «Յուվենտուսը» լուրջ ջանքեր է գործադրում «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Բելգիայի հավաքականի խաղացող Մարուան Ֆելաինիին ձեռք բերելու ուղղությամբ, հաղորդում է բրիտանական The Sun-ը։ 29-ամյա հարձակողական կիսապաշտպանի համար Իտալիայի չեմպիոններն առաջարկում են 22,5 միլիոն ֆունտ ստերլինգ։

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ Ֆելաինին շատ կարեւոր է իր մարտավարությունում։

Անգլիայի անցած առաջնությունում Ֆելաինին մասնակցել է 28 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում