18:14  ,  14 օգոստոսի, 2017

Վիկտորյա Լոպիրյովան՝ «Օլդ Տրաֆորդում», «Մանչեսթեր Յունայթեդի» հրավերով (ֆոտո)

2018թ. աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովան «Մանչեսթեր Յունայթեդի» հրավերով «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում ներկա է եղել Անգլիայի առաջնության մեկնարկային տուրի հանդիպմանը:

«Անգլիական ակումբի պաշտոնական հրավերով էի մեկնել՝ որպես աշխարհի առաջնության դեսպան: Մենք նրանց շատ լավ էինք հյուրընկալել Ռոստովում: Այժմ ես էի հյուրընկալվել «Յունայթեդին»: Չէի կարող չընդունել հրավերը:

Շատ ուրախ եմ, որ ֆուտբոլը զերծ է քաղաքականությունից, իսկ որպես սոցիալական երեւույթ, օգնում է մարդկանց գտնել ընդհանուր լեզու:

Հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները ողջագուրվում էին ինձ հետ եւ խնդրում դարձյալ ներկա լինել իրենց սիրելի թիմի խաղին»,- ասել է Լոպիրյովան championat.com-ին:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» առաջնությունը սկսել է «Վեստ Հեմի» նկատմամբ 4:0 հաշվով տարած հաղթանակով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում