18:14 14 օգոստոսի, 20172018թ. աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովան «Մանչեսթեր Յունայթեդի» հրավերով «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում ներկա է եղել Անգլիայի առաջնության մեկնարկային տուրի հանդիպմանը:
«Անգլիական ակումբի պաշտոնական հրավերով էի մեկնել՝ որպես աշխարհի առաջնության դեսպան: Մենք նրանց շատ լավ էինք հյուրընկալել Ռոստովում: Այժմ ես էի հյուրընկալվել «Յունայթեդին»: Չէի կարող չընդունել հրավերը:
Շատ ուրախ եմ, որ ֆուտբոլը զերծ է քաղաքականությունից, իսկ որպես սոցիալական երեւույթ, օգնում է մարդկանց գտնել ընդհանուր լեզու:
Հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները ողջագուրվում էին ինձ հետ եւ խնդրում դարձյալ ներկա լինել իրենց սիրելի թիմի խաղին»,- ասել է Լոպիրյովան championat.com-ին:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» առաջնությունը սկսել է «Վեստ Հեմի» նկատմամբ 4:0 հաշվով տարած հաղթանակով:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.