16:15  ,  14 օգոստոսի, 2017

«Բարսելոնան» 40 միլիոն եվրոյով գնեց «Գուանչժոուի» խաղացողին

«Բարսելոնան» հայտարարել է բրազիլացի կիսապաշտպան Պաուլինյուին ձեռք բերելու մասին: Կատալոնական ակումբը չինական «Գուանչժոուին» վճարել է 40 միլիոն եվրո, հաղորդում է «Բարսելոնայի» կայքը:

29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեք է սահմանվել 120 միլիոն եվրո: Պաուլինյուն երկու տարի առաջ էր «Գուանչժոու» տեղափոխվել Լոնդոնի «Տոտենհեմից»:

Չինաստանի ընթացիկ առաջնությունում Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը մասնակցել է 16 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում