«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակով մեկնարկեց Անգլիայի առաջնությունում: Պրեմյեր լիգայի մեկնարկային տուրում Ժոզե Մոուրինյոյի թիմն ընդունեց Լոնդոնի «Վեստ Հեմին» եւ 4:0 հաշվով հաղթեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի դուբլի օգնությամբ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել էր մանչեսթերցիների մեկնարկային կազմում եւ դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ:
Առաջին խաղակեսում «Մանչեսթեր Յունայթեդն» ուներ խաղային առավելություն, որը գոլի վերածեց 33-րդ րոպեին: Անգլիացի Մարկուս Ռեշֆորդի հրաշալի փոխանցումից հետո Ռոմելու Լուկակուն Պրեմյեր լիգայում առաջին գոլը խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: 1:0 հաշիվը պահպանվեց մինչեւ ընդմիջում, իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամասում դաշտի տերերը խփեցին երկրորդ գոլը: 53-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի իրացրած տուգանային հարվածը գլխի հարվածով գոլով ավարտեց Լուկակուն՝ դառնալով դուբլի հեղինակ: 88-րդ րոպեին հայ կիսապաշտպանը կատարեց նաեւ երկրորդ գոլային փոխանցումը, իսկ փոխարինման դուրս եկած ֆրանսիացի Անտոնի Մարտիալը հաշիվը դարձրեց 3:0: Հանդիպման վերջնական հաշիվն 90-րդ րոպեին ձեւակերպեց ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան: Մխիթարյանը փոխարինվեց 88-րդ րոպեին:
Ժոզե Մոուրինյոյի թիմը Պրեմյեր լիգայում հաջորդ խաղը կանցկացնի օգոստոսի 19-ին՝ հյուրընկալվելով «Սուոնսիին»:
Անգլիայի առաջնություն, առաջին տուր
«Մանչեսթեր Յունայթեդ»
Ռոմելու Լուկակու, 33, 53, Անտոնի Մարտիալ, 88, Պոլ Պոգբա, 90












Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի