20:50 13 օգոստոսի, 2017«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակով մեկնարկեց Անգլիայի առաջնությունում: Պրեմյեր լիգայի մեկնարկային տուրում Ժոզե Մոուրինյոյի թիմն ընդունեց Լոնդոնի «Վեստ Հեմին» եւ 4:0 հաշվով հաղթեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի դուբլի օգնությամբ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել էր մանչեսթերցիների մեկնարկային կազմում եւ դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ:
Առաջին խաղակեսում «Մանչեսթեր Յունայթեդն» ուներ խաղային առավելություն, որը գոլի վերածեց 33-րդ րոպեին: Անգլիացի Մարկուս Ռեշֆորդի հրաշալի փոխանցումից հետո Ռոմելու Լուկակուն Պրեմյեր լիգայում առաջին գոլը խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: 1:0 հաշիվը պահպանվեց մինչեւ ընդմիջում, իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամասում դաշտի տերերը խփեցին երկրորդ գոլը: 53-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի իրացրած տուգանային հարվածը գլխի հարվածով գոլով ավարտեց Լուկակուն՝ դառնալով դուբլի հեղինակ: 88-րդ րոպեին հայ կիսապաշտպանը կատարեց նաեւ երկրորդ գոլային փոխանցումը, իսկ փոխարինման դուրս եկած ֆրանսիացի Անտոնի Մարտիալը հաշիվը դարձրեց 3:0: Հանդիպման վերջնական հաշիվն 90-րդ րոպեին ձեւակերպեց ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան: Մխիթարյանը փոխարինվեց 88-րդ րոպեին:
Ժոզե Մոուրինյոյի թիմը Պրեմյեր լիգայում հաջորդ խաղը կանցկացնի օգոստոսի 19-ին՝ հյուրընկալվելով «Սուոնսիին»:
Անգլիայի առաջնություն, առաջին տուր
«Մանչեսթեր Յունայթեդ»
Ռոմելու Լուկակու, 33, 53, Անտոնի Մարտիալ, 88, Պոլ Պոգբա, 90












The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.