Մոր ծննդյան 70-ամյակի օրը (օգոստոսի 9-ին) ամերիկացի Հիկարու Նակամուրային հաղթած եւ Sinquefield Cup մրցաշարի երեք առաջատարներից մեկը դառնալուց հետո Լեւոն Արոնյանը պատմել է, թե ինչ դժվարությունների միջով են անցել մոր հետ մինչեւ այսօրվա նվաճումներին հասնելը:
«Ուղիղ 23 տարի առաջ նվաճեցի առաջին տիտղոսս խոշոր միջազգային մրցաշարում: Մինչեւ 12 տարեկանների աշխարհի առաջնությանը Հունգարիայի Սեգեդ քաղաք մեկնել էի մորս հետ: Բայց մենք հյուրանոցի գումար չունեինք: Ամբողջ մրցաշարի ընթացքում մայրս ապրեց ավտոբուսում: Այդ պատճառով, հիմա կրկնակի հաճելի է, որ այսօրվա իմ խաղով կարող եմ ուրախացնել մորս եւ նշել նրա ներդրումն իմ հաջողություններում»,- Լեւոն Արոնյանի խոսքը մեջբերում է chess-news-ը:
Նշենք, որ Նակամուրայի նկատմամբ տարած հաղթանակից հետո Արոնյանի անհատական վարկանիշը հասել է 2807-ի եւ երեք տարի անց նա դարձյալ աշխարհի երկրորդ շախմատիստն է ընթացիկ վարկանիշային աղյուսակում՝ զիջելով միայն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, որի վարկանիշը 2823 է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի