23:20 10 օգոստոսի, 2017Մոր ծննդյան 70-ամյակի օրը (օգոստոսի 9-ին) ամերիկացի Հիկարու Նակամուրային հաղթած եւ Sinquefield Cup մրցաշարի երեք առաջատարներից մեկը դառնալուց հետո Լեւոն Արոնյանը պատմել է, թե ինչ դժվարությունների միջով են անցել մոր հետ մինչեւ այսօրվա նվաճումներին հասնելը:
«Ուղիղ 23 տարի առաջ նվաճեցի առաջին տիտղոսս խոշոր միջազգային մրցաշարում: Մինչեւ 12 տարեկանների աշխարհի առաջնությանը Հունգարիայի Սեգեդ քաղաք մեկնել էի մորս հետ: Բայց մենք հյուրանոցի գումար չունեինք: Ամբողջ մրցաշարի ընթացքում մայրս ապրեց ավտոբուսում: Այդ պատճառով, հիմա կրկնակի հաճելի է, որ այսօրվա իմ խաղով կարող եմ ուրախացնել մորս եւ նշել նրա ներդրումն իմ հաջողություններում»,- Լեւոն Արոնյանի խոսքը մեջբերում է chess-news-ը:
Նշենք, որ Նակամուրայի նկատմամբ տարած հաղթանակից հետո Արոնյանի անհատական վարկանիշը հասել է 2807-ի եւ երեք տարի անց նա դարձյալ աշխարհի երկրորդ շախմատիստն է ընթացիկ վարկանիշային աղյուսակում՝ զիջելով միայն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, որի վարկանիշը 2823 է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.