ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ հաղթանակ տարավ 54-րդ քայլում:
Հայ գրոսմայստերն ունի 4.5 միավոր եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ բաժանում է առաջին տեղը:
Հիշեցնենք, որ 6-րդ տուրում Արոնյանը եւս հաղթանակ էր տարել: Մրցակիցն ամերիկացի Ուեսլին Սոն էր:
Վերջին երկու տուրերում Լեւոն Արոնյանը կմրցի ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի եւ նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:07 , 20 հոկտեմբերի
19:01 , 20 հոկտեմբերի
18:02 , 20 հոկտեմբերի
17:04 , 20 հոկտեմբերի
16:17 , 20 հոկտեմբերի
15:36 , 20 հոկտեմբերի
15:02 , 20 հոկտեմբերի
14:08 , 20 հոկտեմբերի
13:05 , 20 հոկտեմբերի
12:45 , 20 հոկտեմբերի