17:20  ,  28 հուլիսի, 2017

«Ժիլինայի» տնօրեն. Վահան Բիչախչյանն ուներ լուրջ առաջարկներ, բայց ընտրեց կարիերան

Մայիսից գործադրել ենք բոլոր ջանքերը, որպեսզի ձեռք բերենք Վահան Բիչախչյանին, ասել է ֆուտբոլի Սլովակիայի չեմպիոն «Ժիլինայի» մարզական տնօրեն Կարոլ Բելանիկը՝ մեկնաբանելով Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպանի տեղափոխությունը Գյումրիի «Շիրակից» «Ժիլինա»:

«Մայիսին մենք ներկա եղանք Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչին եւ որոշեցինք, որ պետք է ձեռք բերենք Վահան Բիչախչյանին: Նա լուրջ առաջարկներ ուներ, սակայն որոշեց միանալ մեր թիմին: Վահանն ընտրեց կարիերան, ոչ թե փողը:

Մենք Բիչախչյանին համարում ենք ապագայի ֆուտբոլիստ, այդ պատճառով առաջարկել ենք երկարատեւ պայմանագիր: Նա պետք է հարմարվի այստեղ: Վահանը շատ տաղանդավոր խաղացող է, որի հետ լուրջ հույսեր ենք կապում: Նա պատահական չէ ընդգրկվել աշխարհի ամենատաղանդավոր 60 ֆուտբոլիստների ցուցակում»,- Բելանիկի խոսքը մեջբերում է sportky.zoznam.sk-ն:

Հիշեցնենք, որ 18-ամյա ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր է կնքել «Ժիլինայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում