13:08  ,  27 հուլիսի, 2017

Պոգբան ցանկանում է Իբրահիմովիչից հետո դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարը

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է, որ ցանկանում է դառնալ անգլիական ակումբի առաջատարը: Նրա կարծիքով՝ նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարն էր շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

«Ակնհայտ է, որ Զլատանն առաջատար էր, քանի որ նա միշտ օգնում էր թիմին՝ նույնիսկ, երբ չէր խաղում: Եկել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» առաջատար լինելու համար: Դա այն նպատակն է, որին ես ձգտում եմ: Ցանկանում եմ աճել որպես խաղացող ու առաջատար: Հուսով եմ, որ կկարողանամ սովորել Մայքլ Կերիկից ու մյուս խաղացողներից եւ դառնալ առաջատար»,- Պոգբայի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ 35-ամյա Իբրահիմովիչի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվել է: Նախնական տվյալների համաձայն՝ վնասվածքից հետո նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է հունվարին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում