20:58  ,  23 հուլիսի, 2017

Վարազդատ Հարոյանի նորամուտի խաղում «Ուրալը» հաղթեց «Դինամոյին»

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Ուրալի» մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը՝ նորամուտը նշելով Ռուսաստանի Պրեմյեր լիգայում: Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը բացակայում էր Եկատերինբուրգի թիմի հայտացուցակից:

Գործող չեմպիոն Մոսկվայի «Սպարտակը» գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Ուֆայի» հետ: «Սպարտակը» չէր հաղթել նաեւ մեկնարկային տուրում՝ ոչ ոքի խաղալով «Դինամոյի» հետ:

Ռուսաստանի առաջնություն, երկրորդ տուր

«Դինամո» - «Ուրալ»՝ 0:1

Գեորգի Չանտուրիա, 89

«Ուֆա» - «Սպարտակ»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում