15:18  +04,  21 հուլիսի, 2017

Էմմա Պողոսովան եւ Արմեն Արազյանը 2-ական հաղթանակ են տարել աշխարհի առաջնությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էմմա Պողոսովան եւ Արմեն Արազյանը մասնակցել են Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սուսերամարտի մեծահասակների աշխարհի առաջնությանը:

Խոցացուսերի կանանց պայքարում Էմմա Պողոսովան երկու հաղթանակ տանելուց հետո պարտվել է լեհ Ռենատա Կնապիկին եւ զբաղեցրել 96-րդ տեղը:

Տղամարդկանց խոցասուսերի պայքարում Արմեն Արազյանը նույնպես խմբային փուլն անցել է երկու հաղթանակով, բայց հետո պարտվել է արգենտինացի Խեսուս Լուգոնեսին: Արազյանը զբաղեցրել է 158-րդ տեղը:

Արմեն Արազյանը բնակվում է Գերմանիայում: Նա մի քանի անգամ հանդես է եկել Հայաստանի հավաքականում: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը հայտնել, որ Արազյանն ինքն է դիմել Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու համար: Ֆեդերացիան նրան չի մերժել, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ