15:18 21 հուլիսի, 2017Հայաստանի ներկայացուցիչներ Էմմա Պողոսովան եւ Արմեն Արազյանը մասնակցել են Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սուսերամարտի մեծահասակների աշխարհի առաջնությանը:
Խոցացուսերի կանանց պայքարում Էմմա Պողոսովան երկու հաղթանակ տանելուց հետո պարտվել է լեհ Ռենատա Կնապիկին եւ զբաղեցրել 96-րդ տեղը:
Տղամարդկանց խոցասուսերի պայքարում Արմեն Արազյանը նույնպես խմբային փուլն անցել է երկու հաղթանակով, բայց հետո պարտվել է արգենտինացի Խեսուս Լուգոնեսին: Արազյանը զբաղեցրել է 158-րդ տեղը:
Արմեն Արազյանը բնակվում է Գերմանիայում: Նա մի քանի անգամ հանդես է եկել Հայաստանի հավաքականում: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը հայտնել, որ Արազյանն ինքն է դիմել Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու համար: Ֆեդերացիան նրան չի մերժել, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.