Հայաստանի ներկայացուցիչներ Էմմա Պողոսովան եւ Արմեն Արազյանը մասնակցել են Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սուսերամարտի մեծահասակների աշխարհի առաջնությանը:
Խոցացուսերի կանանց պայքարում Էմմա Պողոսովան երկու հաղթանակ տանելուց հետո պարտվել է լեհ Ռենատա Կնապիկին եւ զբաղեցրել 96-րդ տեղը:
Տղամարդկանց խոցասուսերի պայքարում Արմեն Արազյանը նույնպես խմբային փուլն անցել է երկու հաղթանակով, բայց հետո պարտվել է արգենտինացի Խեսուս Լուգոնեսին: Արազյանը զբաղեցրել է 158-րդ տեղը:
Արմեն Արազյանը բնակվում է Գերմանիայում: Նա մի քանի անգամ հանդես է եկել Հայաստանի հավաքականում: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը հայտնել, որ Արազյանն ինքն է դիմել Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու համար: Ֆեդերացիան նրան չի մերժել, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:26 , 5 հոկտեմբերի
12:02 , 5 հոկտեմբերի
11:44 , 5 հոկտեմբերի
11:03 , 5 հոկտեմբերի 
10:29 , 5 հոկտեմբերի
10:02 , 5 հոկտեմբերի
09:36 , 5 հոկտեմբերի
09:07 , 5 հոկտեմբերի
00:43 , 5 հոկտեմբերի 
22:44 , 4 հոկտեմբերի