Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հավանաբար, բաց կթողնի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը, գրում է Marca-ն:
Ռուսաստանում կայացած ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկությունից հետո 32-ամյա ֆուտբոլիստը ստացել էր լրացուցիչ հանգիստ եւ Արքայական ակումբի հետ չի մեկնել ԱՄՆ: Այս շաբաթ Ռոնալդուն պետք է բուժզննում անցնի Մադրիդում, իսկ հետո դարձյալ մեկնի արձակուրդ եւ մասնակցի գովազդային միջոցառումների: Նա մարզումները կվերսկսի հուլիսի վերջնամասում, բայց կկարողանա մասնակցել «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի սուպերգավաթի խաղերին (օգոստոսի 13-ին եւ 16-ին):
Հիշեցնենք, որ «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի Սուպերգավաթի խաղում հանդիպելու են օգոստոսի 8-ին Մակեդոնիայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի