Ռոնալդուն բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Եվրոպայի Սուպերգավաթի խաղը

10:33   17 հուլիսի, 2017

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հավանաբար, բաց կթողնի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը, գրում է Marca-ն:

Ռուսաստանում կայացած ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկությունից հետո 32-ամյա ֆուտբոլիստը ստացել էր լրացուցիչ հանգիստ եւ Արքայական ակումբի հետ չի մեկնել ԱՄՆ: Այս շաբաթ Ռոնալդուն պետք է բուժզննում անցնի Մադրիդում, իսկ հետո դարձյալ մեկնի արձակուրդ եւ մասնակցի գովազդային միջոցառումների: Նա մարզումները կվերսկսի հուլիսի վերջնամասում, բայց կկարողանա մասնակցել «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի սուպերգավաթի խաղերին (օգոստոսի 13-ին եւ 16-ին):

Հիշեցնենք, որ «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի Սուպերգավաթի խաղում հանդիպելու են օգոստոսի 8-ին Մակեդոնիայում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.