22:39  ,  14 հուլիսի, 2017

FIDE Grand Prix. Լեւոն Արոնյանը զրկվեց մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունից

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ավարտին մոտեցող FIDE Grand Prix շարքի երրորդ մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիից կրած պարտությունից հետո Լեւոն Արոնյանը զրկվեց մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունից:

Վերջին տուրից առաջ հայկական շախմատի առաջատարն ունի 3.5 միավոր եւ բաժանում է 14-15-րդ տեղերը: Հուլիսի 14-ին կայանալիք 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի ԱՄԷ-ն ներկայացնող Սալեհ Սալեմի հետ, որը 2 միավորով վերջին տեղում է:

Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Թեյմուր Ռաջաբովը, որը հավաքել է 5.5 միավոր: 2-3-րդ տեղերը բաժանող ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկն ու Յան Նեպոմնյաշչին ունեն 5-ական միավոր: Վերջին տուրում Նեպոմնյաշչին սպիտակներով կխաղա Ռաջաբովի հետ, իսկ Գրիշչուկը սեւերով ուժերը կչափի հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

Հիշեցնենք, որ նախորդ 8 տուրերում Լեւոն Արոնյանը տարել էր մեկ հաղթանակ, կրել 2 պարտություն եւ 5 պարտիա ավարտել ոչ ոքի: 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում