20:01  ,  14 հուլիսի, 2017

FIDE Grand Prix. Լեւոն Արոնյանի պարտվեց Յան Նեպոմնյաշչիին

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ավարտին մոտեցող FIDE Grand Prix շարքի երրորդ մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին: Հայկական շախմատի առաջատարը հանձնվեց 36-րդ քայլում:

Լեւոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց մրցաշարում եւ զրկվեց մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունից: Վերջին տուրից առաջ նա հավաքել է 3.5 միավոր: 8-րդ տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել: Վերջին տուրի զույգերը եւս դեռ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ նախորդ 7 տուրերում հայ գրոսմայստերը տարել էր մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ 5 պարտիա ավարտել ոչ ոքի: 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում