20:01 14 հուլիսի, 2017Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ավարտին մոտեցող FIDE Grand Prix շարքի երրորդ մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին: Հայկական շախմատի առաջատարը հանձնվեց 36-րդ քայլում:
Լեւոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց մրցաշարում եւ զրկվեց մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունից: Վերջին տուրից առաջ նա հավաքել է 3.5 միավոր: 8-րդ տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել: Վերջին տուրի զույգերը եւս դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ նախորդ 7 տուրերում հայ գրոսմայստերը տարել էր մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ 5 պարտիա ավարտել ոչ ոքի: 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.