18:25  ,  13 հուլիսի, 2017

Ֆլոյդ Մեյվեզերը նմականել է Քոնոր Մաքգրեգորին

Տորոնտոյում անցկացված ասուլիսի ժամանակ կայացել է UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի (49–0, 26 նոկաուտ) հերթական հայացքների մենամարտը:

Եթե Լոս Անջելեսում կայացած նախորդ հանդիպմանն ամերիկացի բռնցքամարտիկն ավելի հանգիստ էր, ապա այս անգամ նա որոշել է նմանակել իր մրցակցին:

Հիշեցնենք, որ Մաքգրեգորի եւ Մեյվեզերի միջեւ մենամարտը կկայանա օգոստոսի 26-ին Լաս Վեգասի MGM Grand մարզապալատում եւ կանցկացվի բռնցքամարտի կանոններով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում