13:56  ,  12 հուլիսի, 2017

Քոնոր Մաքգրեգորի եւ Ֆլոյդ Մեյվեզերի հայացքների մենամարտը. Իռլանդացու կոստյումը՝ Fuck you գրառումներով (ֆոտոշարք)

Կայացել է UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի (49–0, 26 նոկաուտ) հայացքների մենամարտը:

Քոնոր Մաքգրեգորը ներկայացել է հատուկ կոստյումով, որի վրա փոքր տառերով գրված են եղել հարյուրավոր Fuck you-ներ:

Հիշեցնենք, որ Մաքգրեգորի եւ Մեյվեզերի միջեւ մենամարտը կկայանա օգոստոսի 26-ին Լաս Վեգասի MGM Grand մարզապալատում եւ կանցկացվի բռնցքամարտի կանոններով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում