21:12  ,  9 հուլիսի, 2017

Ջեյմս Հարդենը կնքեց NBA-ի պատմության ամենաթանկ պայմանագիրը

«Հյուսթոնի» ամերիկացի բասկետբոլիստ Ջեյմս Հարդենը 4 տարով երկարաձգել է Տեխասը ներկայացնող ակումբի հետ գործող պայմանագիրը: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականը, հայտնում է ակումբի կայքը:

BBC-ի համաձայն՝ առաջիկա 6 տարում 27-ամյա պաշտպանը ստանալու է 228 միլիոն դոլար աշխատավարձ, ինչը նշանակում է, որ դա կլինի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության ամենաթանկ պայմանագիրը: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր «Գոլդեն Սթեյտի» խաղացող Ստիվեն Կարին, որը հուլիսի 1-ին կնքել է 201 միլիոն դոլարանոց 5 տարվա պայմանագիր:

NBA-ի այս մրցաշրջանում Ջեյմս Հարդենը մասնակցել է 81 խաղի, իսկ նրա միջին արդյունավետությունը կազմել է 28,5 միավոր: Նա ընդգրկվել էր նաեւ այս մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացողների լավագույն եռյակում, սակայն մրցանակը բաժին հասավ «Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեստբրուկին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում