13:23  ,  27 հունիսի, 2017

Աղվան Պապիկյանը հեռացել է «Բելխատուվից»

Հայաստանի երիտասարդական հավաքականի, «Փյունիկի» եւ «Ուլիսի» նախկին կիսապաշտպան Աղվան Պապիկյանը հեռացել է լեհական «Բելխատուվից», փոխանցում է ակումբի կայքը:

23-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրացել է: «Բելխատուվը» Պապիկյանին առաջարկել է նոր պայմանագիր, սակայն նա հրաժարվել է եւ փնտրում է նոր ակումբ:

Պապիկյանը 2015-ից էր խաղում «Բելխատուվում», որի կազմում անցկացրել է 39 հանդիպում եւ խփել 9 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում