10:04  ,  26 հունիսի, 2017

Մահացել է Ժոզե Մոուրինյոյի հայրը (ֆոտո)

Հունիսի 25-ին 79 տարեկանում մահացել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հայրը՝ Ֆելիքս Մոուրինյոն, տեղեկացնում է A Bola-ն:

Ֆելիքս Մոուրինյոն նախկին ֆուտբոլիստ էր: 1956-1968-ը նա հանդես է եկել Սետուբալի «Վիտորիայում», իսկ 1969-1974-ը՝ «Բելենենսեշում»: Կարիերան ավարտելուց հետո նա մարզչական աշխատանք է կատարել պորտուգալական մի շարք ակումբներում:

Ժոզե Մոուրինյոն ֆուտբոլային կարիերայի ընթացքում 2 թիմերում խաղացել է հոր գլխավորությամբ: 1981/82 մրցաշրջանում Մոուրինյոները եղել են «Ռիու Ավեում», իսկ 1982/83 մրցաշրջանում՝ «Բելենենսեշում»:

Պորտուգալացի մասնագետը հոր մահվանից հետո «Ինստագրամում» լուսանկար է հրապարկել նրա հետ:

A post shared by Jose Mourinho (@josemourinho) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում