09:07  ,  23 հունիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել «Մոնակոյի» կիսապաշտպանի հետ

Ֆրանսիայի չեմպիոն «Մոնակոյի» կիսապաշտպան Ֆաբինյոն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում», հաղորդում է Corriere dello Sport-ը: Անգլիական ակումբը բրազիլացի խաղացողի տրանսֆերի համար կվճարի մոտ 35 միլիոն եվրո: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն արդեն համաձայնության է հասել 23-ամյա խաղացողի հետ: Ֆաբինյոն 2013-ին է տեղափոխվել «Մոնակո» Մադրիդի «Ռեալից» եւ Մոուրինյոյի օրոք է նորամուտը նշել Արքայական ակումբի գլխավոր թիմում:

Անցած մրցաշրջանում Ֆաբինյոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 55 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել է 6 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում